Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է տուգանվել այն ծնողներին, որոնց դեռահաս զավակները վտանգավոր սելֆի են անում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դեռահասների շրջանում էքստրիմի նոր տեսակի դեմ պայքարի միջոցներից մեկը կարող է լինել խոշոր վարչական տուգանքի կիրառումը ծնողների նկատմամբ, որոնց դեռահաս զավակները փորձում են հասնել վտանգավոր օբյեկտի կամ արհեստականորեն կյանքի համար վտանգավոր իրավիճակ են ստեղծում»,-ասված է Ժիրինովսկիի հայտարարության մեջ:
Նա գրավոր դիմել է ՌԴ Պետդումայի ֆիզկուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավարին՝ առաջարկելով քննարկում անցկացնել վտանգավոր հանգամանքներում դեռահասների լուսանկարվելու հակման խնդիրներին նվիրված»:




























