Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սանգյառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Տոյոտա Իսթ» մակնիշի 34 DP 034 համարանիշի (վարորդ 22-ամյա Լ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:





























