Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը Լեռնային Ղարաբաղի լեռներում նորաձեւության ցուցադրություն կանցկացնի։ «Կինս նորաձեւության տուն է ստեղծում։ Ցուցադրությունը կկայանա օգոստոսի վերջին»,- հայտարարել է Ստերլիգովը «Նորությունների Ռուսական ծառայության» եթերում։

Գործարարի խոսքով՝ պլանավորվում է հայկական գորգերը փռել բարձր  լեռների վրա, որոնց վրայով պետք է քայլեն մոդելները։

Նա նաեւ պատմել է, որ իր որդին զբաղվում է ջրաղացի վերանորոգմամբ եւ գյուղական ապրանքների խանութ հիմնելու գործով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստերլիգովը հուլիսի 16-ին Ղարաբաղից կվերադառնա Մոսկվա։