Բրազիլիայի Կոնգրեսում չեն բացառում նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի հնարավորությունը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսի Ստորին պալատի պաշտոնական ներկայացուցչի:

Բրազիլական դեմոկրատական շարժում կուսակցության առաջնորդ Էդուարդո Կունյան, որը որոշելու է իմփիչմենթի հետագա ճակատագիրը, հայտարարել է, որ քաղաքական գործիչները սպասում են հարցի իրավաբանական վերլուծության արդյունքներին: Այն պատրաստ կլինի 30 օր անց:

Ըստ Gazeta-ի, ընդդիմությունը կոչ է արել իմփիչմենթի գործընթաց սկսել Ռուսեֆի թիմի կողմից ֆինանսների օգտագործման անիրավաչափության մասին տեղեկություններից հետո: