Եվրամիությունը հավանության է արժանացրել Հունաստանի համար նախատեսված 7 մլն եվրոյի չափով բրիջ-վարկը, որը նախատեսված է մինչեւ օգոստոսի կեսերը: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

«Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հասնել այս համաձայնությանը, որը համապատասխանում է Եվրահանձնաժողովի առաջարկին, քանի որ մենք ԵՄ երկրների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների խորհրդին առաջարկում էինք վերադառնալ ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմին (EFSM): Դա արվեց այս օրվա ընթացքում»,- Յունկերի խոսքերն է մեջբերում Gazeta-ն: