Իրաքի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանային «Տրիբիլ» անցակետը: Այս մասին հաղորդում է իրաքյան «Ալ Կուրտաս» լրատվական կայքը:
Գեներալ Ալի Իբրահիմ Աբդել Քարիմի համապատասխան որոշման պատճառը «ահաբեկչության ֆինանսավորումն է»: Այլ մանրամասներ չեն նշվում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Հորդանանից մատակարարվող բոլոր ապրանքների փոխադրումը ժամանակավորապես իրականացվելու է Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի սահմանային «Արար» անցակետով:
«Տրիբիլ»-ն Իրաքի եւ Հորդանանի միջեւ միակ սահմանային անցակետն է: Ամեն տարի այս անցակետով հարյուրավոր տոննա ապրանք, ինչպես նաեւ նավթամթերք է փոխադրվում:





























