Հուլիսի 8-ի ուշ երեկոյան ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ խաղատներից մեկում անծանոթ մի տղա զանգահարելու պատրվակով վերցրել է 43-ամյա Արայիկ Հ.-ի բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում էր տվել, որ ժամը 23.00-ի սահմաններում Երեւան-Սեւան 12-րդ կմ-ին գտնվող խաղատանը իր ծանոթ Արմենը, չարաշահելով իր վստահությունը, վերցրել է իր բջջային հեռախոսը` խոսելու նպատակով, որից հետո հեռացել է ու դիմել փախուստի` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 15-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 28-ամյա Արմեն Ս.-ն եւ տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:





























