Ամերիկյան գրող Դեւիդ Սիկորսկին լուսանկարներով հանրությանն է ներկայացրել իր սիրո պատմությունը: Անսպասելիորեն հայտնաբերելով, որ կյանքում ռոմանտիզմի պակաս կա, գրողը որոշել է իր ընկերների օրինակով սոցցանցում իր ընտրյալի լուսանկարը հրապարակել:
Իհարկե, սիրեցյալի դերում այս դեպքում մեքսիկական շաուրման՝ բուրիտոն է: Դեւիդն ընկերուհուն գտել է տեղական արագ սննդի կետերից մեկում, ուր հաճախ է այցելում:
Ըստ Informing-ի, «Միակ իսկական սեր» անվանումով հարսանեկան ֆոտոսեսիան իսկապես շատ ռոմանտիկ է ստացվել: Դեւիդն իր ընտրյալի հետ կեցվածք է ընդունում հսկայական սրտի ֆոնին՝ բուրիտոյին նայելով սիրահար հայացքով:
Սիկորսկին լրագրողներին պատմել է, որ ոմանք գնում եւ ամուսնանում են, իսկ ոմանք վայելում են հրաշալի բուրիտոյի ընկերակցությունը եւ իրենց հիասքանչ զգում:




























