Գիտնականները թերթաբեղիկավոր բզեզի նոր տեսակ են հայտնաբերել, որը Termitotrox ցեղին է պատկանում: Միջատին կոչել են սիրո աստվածուհի Վեներայի պատվին:
Կամբոջայի տարածքում հայտնաբերված բզեզը Termitotrox ցեղի՝ գիտությանը հայտնի երկրորդ ներկայացուցիչն է, որը ստացել է Termitotrox venus անունը:
Ըստ Gazeta-ի, թերթաբեղիկավոր առաջին բզեզը կոչվում է Termitotrox cupido: Այն 2012 թվականին հայտնաբերվել է Ճապոնիայի տարածքում եւ կոչվել հռոմեական սիրո աստված Կուպիդոնի պատվին:




























