Ճապոնիայի Իշիկավա նահանգում խաղողի աշխարհի ամենաթանկ՝ Ruby Roman տեսակն են աճեցնում, որը վաճառվում է բացառապես աճուրդներում: Այս տարի խաղողի մեկ ճութը վաճառվել է 1 մլն իենով (շուրջ 8.200 դոլար), ինչը նախորդ տարվա ռեկորդը գերազանցել է երկու անգամ:

Ճութն ընդամենը 26 հատիկ է ունեցել, ինչը նշանակում է, որ մեկ հատիկը 315 դոլար է արժեցել:

Ըստ Kedem-ի, Ruby Roman տեսակի արժեքն այն է, որ այն հարուստ է շաքարով եւ թթուներ գրեթե չի պարունակում: Իսկ նոր բերքի խաղողի ճութը հաջողություն է խորհրդանշում, հարուստ ճապոնացիները ձգտում են ձեռք բերել ամենաքաղցր խաղողը:

Այս տեսակի խաղողի բերքի մնացած մասը փոխադրում են սուպերմարկետներ, որտեղ մեկ ճութը վաճառվում է 200 դոլարով: