Հայաստանի Քննչական կոմիտեի վարչական շենքի վերակառուցման հիմնական աշխատանքները մոտենում են ավարտին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ կենտրոնական մարմինն արդեն տեղափոխվել է նոր վարչական շենք, որը գտնվում է Մամիկոնյանց 46/5 հասցեում։

Լրատվականի տեղեկացմամբ, առաջիկա օրերին Քննչական կոմիտեի կայքում կթարմացվեն նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների հեռախոսահամարները: