Քենիայում, ուր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է այց կատարել, որոշել են նրան առանց հագուստի դիմավորել: Տեղի հանրապետականները բազմահազարանոց բողոքի ակցիա են կազմակերպել՝ իր երկրի տարածքում նույնասեռական ամուսնություններն օրինականացրած ամերիկյան առաջնորդին ցույց տալու համար, թե որն է տղամարդու եւ կնոջ տարբերությունը:

Նույնասեռականների դեմ խաղաղ ակցիան կազմակերպած Հանրապետական կուսակցության առաջնորդներից Վինսենթ Կիդալան All Africa-ին պատմել է, որ ակցիան անցկացվելու է երկու օր շարունակ՝ հուլիսի 22-ին եւ 23-ին, Ազատության զբոսայգում:

Ըստ NEWSru-ի, Կիդալան նաեւ հավելել է, որ կուսակցությունը կապեր ունի Նայրոբիի, Նակուրուի եւ այլ գավառների մայրաքաղաքների մարմնավաճառների հետ: «Հենց այդտեղ են մենք մարդկանց կհավաքագրենք, որպեսզի մեծացնենք ցույցի մասնակիցների թիվը»,- հայտարարել է նա:

Բազմամարդ ակցիաների մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Սպիտակ տունն անտեսեց քենիական մի շարք գործիչների՝ աֆրիկյան այդ երկիր Օբամայի այցի ժամանակ նույնասեռական ամուսնությունների հարցը չբարձրաձայնելու մասին պահանջը:

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը Ջոշ Էռնստը հայտարարել է, որ Քենիա այցի ընթացքում Օբաման չի պատրաստվում խուսափել որեւէ հարցի շուրջ քննարկումներից: