ՀՀ Արդատադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկության եւ այդ պաշտոնում նոր թեկնածուի հարցը ՀՀԿ խորհրդի հուլիսի 16–ի նիստում չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, նիստից հետո լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այսօրվա նիստում կադրային որեւէ հարց չի քննարկվել»,- ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Հովհաննես Մանուկյանն այս պահին գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է արտերկրում:





























