Նոր Սահմանադրության վերջնական տարբերակը պատրաստ կլինի մեկուկես ամսից։ Այս մասին այսօր` հուլիսի 16–ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլիս խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սա քննարկումների վերջը չէ, այլ սկիզբն է: ՀՀԿ-ն դեռ մի քանի քննարկում պետք է անցնկացնի: Նաեւ քննարկումներ պետք է լինեն քաղաքական այլ ուժերի, հասարակական խմբերի հետ։ Դրանք կավարտվեն 1 ու կես ամսից: Այնուհետեւ նախագահը հավանության կարժանացնի այն, կուղարկի Ազգային ժողով»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակնը, սակայն, հանրաքվեի անցկացման հստակ ժամկետ չասաց` նշելով, որ օրը դեռ հայտնի չէ, եւ ՀՀԿ–ն այն չի քվեարկել։