Եթե որեւէ քաղաքական ուժ ընտրություններում հաղթելու հավակնություն ունի, թող դա անի բարեփոխված Սահմանադրության պայմաններում։ Այս մասին այսօր` հուլիսի 16–ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլիս խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Չեմ կարծում, որ որեւէ անձ, քաղաքական ուժ ռեալ շանսեր ունի հաղթելու նախագահական ընտրություններում, որեւէ պրոբլեմ կունենա խորհրդարանական ընտրություններում հաղթելու։ Եթե էդ մարդկանց մանկության երազանքն է նախագահ դառնալ, նոր Սահմանադրությամբ նույն լիազորությունները տրված են վարչապետին»,– ասաց աՀՀԿ մամուլի խոսնակը։
Նա վստահեցրեց, որ նոր Սահմանադրությունն ուղղված չէ որեւէ անձի, կուսակցության ուժեղացմանը կամ քաղաքական մենաշնորհին, իսկ այն քաղաքական գործիչները, որոնք ասում են, որ նոր Սահամանդրությամբ իշխող կուսակցությունը վերարտադրության խնդիր է լուծում, Շարմազանովի կարծիքով` «թերեւս չեն տիրապետում նաեւ գործող սահմանադրությանը»։





























