Նավթի համաշխարհային գներն աճում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.19 տոկոսով եւ կազմել 57.03 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի օգոստոսյան ֆյուչերսների գները բարձրացել են 0.14 տոկոսով եւ կազմել 50.98 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նավթի պաշարները նվազել են 0.9 տոկոսով։




























