Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 18-ը:

Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 4, ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: