Հուլիսի 16-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Աստրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը հիվանդանոց բուժօգնության է դիմել նաեւ «Օպել Աստրա»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները:

Կատարվում է քննություն: