Հուլիսի 16-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Գորիսի Մաշտոցի եւ Տաթեւացու փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: