Հուլիսի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհին` Մրգավան գյուղի հատվածում, «ՎԱԶ-2214» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























