Հուլիսի 16-ին, ժամը 02.10-ին, Երեւանի Սիլիկյան հին խճուղու թիվ 56 հասցեի դիմաց «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: