Հուլիսի 16-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: