Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկն ընդլայնել է վճարային տերմինալներով կատարվող գործարքների ցանկը:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ հաճախորդները կարող են տերմինալներով կատարել նաեւ կոմունալ եւ բջջային կապի օպերատորների ծառայությունների վճարումները:

Հիշեցնենք, որ Յունիբանկի վճարային տերմինալներով հաճախորդներն ինքնուրույն իրականացնում են բանկային հաշվի համալրում եւ  վարկի մարում:

Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ հաճախորդը վճարումը կատարում է հաշված րոպեների ընթացքում, առանց բանկի աշխատակցին դիմելու: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը եւ հետեւի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը: Տերմինալով գործարքներ կատարելիս լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:

Յունիբանկի վճարային տերմինալները տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում եւ կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: