Սպանված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան, կաշխատի Գերմանիայում, փոխանցում է Spiegel-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ նա կաշխատի Deutsche Welle գործակալության Ռուսական ծառայությունում։
«Ես շատ ուրախ եմ, որ Ժաննա Նեմցովան աշխատելու է Deutsche Welle-ում։ Դա բարենպաստ կանդրադառնա Ռուսաստանում մեր ազդեցության վրա»,- ասել է ռուսական խմբագրության ղեկավար Փիթեր Լիմբուրգը, փոխանցում է Gazeta-ն։
Նախքան մեկնելը Ժաննան աշխատում էր ՌԲԿ TV-ում։





























