Apple եւ Samsung ընկերությունները պատրաստվում են հեռախոսները հագեցնել էլեկտրոնային SIM-քարտերով, որոնք թույլ կտան փոխել օպերատորին: Այս մասին գրում է Financial Times-ը:

Մինչդեռ սովորական SIM-քարտը թույլ չի տալիս փոխել օպերատորին: Էլեկտրոնային SIM-քարտի մշակումն ավարտական փուլում է եւ շուտով կտեղեկացվի կապի նոր ստանդարտի մասին:

Ըստ Gazeta-ի, Apple-ի եւ Samsung-ի սարքերում էլեկտրոնային SIM-քարտերի ներդրումը սպասվում է 2016 թվականին: Բայց այն դեռեւս չի փոխարինի Apple SIM-ին, համենայն դեպս՝ iPhone 6S-ում: