Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ընդունել է երկրի նախագահի պաշտոնում Թամարա Բիրյուկովայի առաջադրման համար ստորագրահավաքի նախաձեռնող խմբի գրանցման մասին փաստաթղթերը: Այս մասին ասված է ԿԸՀ հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր եւս տասը նախաձեռնող խմբերի փաստաթղթերը՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Բելառուսի ձախերի կուսակցության ղեկավար Սերգեյ Կալյակինի, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկեւիչի, գործարար Անդրեյ Կոնովցայի, «Ճշմարտությունն ասա» քաղաքացիական շարժման ակտիվիստ Տատյանա Կորոտկեւիչի, Միացյալ քաղաքացիական կուսակցության ղեկավար Անատոլի Լեբեդկոյի, 2010 թվականին նախագահի թեկնածու առաջադրված Նիկոլայ Ատատկեւիչի (որը ներկայում ազատազրկված է), Ժաննա Ռոմանովսկայայի, Իրինա Պերշինայի եւ Սերգեյ Զաբլոցկիի:

Ըստ Gazeta-ի, Բիրյուկովան տարրական դասարանների ուսուցչուհի է եղել, ներկայում իրավագիտություն է ուսանում: Նա չորրորդ կինն է, որը հավակնում է Բելառուսի նախագահի պաշտոնին:

Ներկայում ԿԸՀ-ում գրանցվել է նախաձեռնող երեք խմբի հայտարարություն՝ Լուկաշենկոյի, Կալյակինի եւ Գայդուկեւիչի: Մյուսների մասով որոշումն ընդունվելու է երկուշաբթի կայանալիք նիստում: