Գիտնականները պարզել են, որ շուրջ 14 հազար տարի առաջ ապրած մարդիկ կարողացել են ատամների բուժման պարզագույն գործողություններ կատարել, մասնավորապես՝ պայքարել կարիեսի դեմ:

1988 թվականին իտալացի հնագետները հնագույն մարդու կմախք են հայտնաբերել: Մնացորդների հետազոտության վերջին արդյունքները ցույց են տվել, որ հնագույն մարդու ատամներից մեկը կարիես է ունեցել, սակայն քարե գործիքների օգնությամբ ատամի վնասված ոսկրային հյուսվածքների մեծ մասը հեռացվել է:

Ըստ Gazeta-ի, գիտնականները կարծում են, որ գտածոն վկայում է այն մասին, որ հնագույն մարդիկ իմացել են կարիեսի վնասակարության մասին եւ փորձել հասանելի միջոցներով բուժել այն՝ քարե գործիքներով մաքրելով վնասված հյուսվածքները: