Ամերիկացի գիտնականները կարողացել են պարզել սմարթֆոնի օգտակար օգտագործման եւ գաջեթից հիվանդագին կախվածության միջեւ առկա սահմանը: Սակայն ոչ բոլորը կարող են տեսնել այդ նուրբ սահմանը: Մասնագետներն օգնել են այն գտնել եւ տեղեկացրել, թե որքան ժամանակ է պետք երջանիկ մարդուն սմարթֆոն օգտագործելու համար:

Northwestern University  համալսարանի գիտնականների հետազոտության տվյալներով, եթե մարդն ամեն օր օգտվում է բջջային սարքից ավելի քան 68 րոպե, կարելի է համարել, որ նրա մոտ առկա են դեպրեսիայի առաջին նշանները, հաղորդում է Informing-ը:

Լրիվ երջանիկ մարդիկ բջջային սարքերն օգտագործում են օրական 17 րոպեից ոչ ավելի, իսկ օրական մեկ ժամից ավելի սմարթֆոնով տարվելը վկայում է հոգեկան հիվանդության մասին, նշում են ամերիկացի գիտնականները: