Ավստրալիայի կառավարությունը պատերազմ է հայտարարել անտուն կատուներին: Բանն այն է, որ չստերիլիզացված եւ չամլացած անտուն կատուների ավելացումը հանգեցրել է նրան, որ ոչնչացման եզրին են հայտնվել թռչունների 20 եւ բույսերի 30 տեսակներ:

Ավստրալիայի բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Գրեգ Հանթը հայտարարել է, որ խնդիրը պետք է լուծել առաջիկա 5 տարվա ընթացքում, որպեսզի «դադարեցնեն ոչնչացումը եւ պահպանեն ազգային հատուկ տեսակները»:

Իշխանություններն արդեն մտածում են, թե ինչպես են վերացնելու այդքան մեծ քանակությամբ անտուն կենդանիներին: Սակայն նրանք արդեն վստահեցրել են համաշխարհային հանրությանը, որ կատուներին վնասազերծելու հարցում օգտագործելու են ամենահումանիստական միջոցները:

Նախագծի իրականացման համար նախատեսվում է ծախսել 750 հազար դոլար: