Ամերիկյան Ֆլորիդայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ աշխատավայրում բռիությունը վարակիչ է: Վատ տրամադրությունն աշխատակիցներին փոխանցվում է ինչպես պետից, այնպես էլ միմյանցից՝ վարակի նման:
Բռի վերաբերմունքը ոչ միայն վատացնում է տրամադրությունը, այլեւ բացասական արդյունք է ունենում բոլոր աշխատակիցների շրջանում, ինչը կործանարար ազդեցություն է ունենում ողջ կոլեկտիվի աշխատունակության վրա:
Գիտնականները փորձարկում են իրականացրել, որին մասնակցել են բարձր կուրսեցի 90 ուսանողներ: Նրանք պետք է բանակցություններ վարեին իրենց խմբի անդամների շրջանում: Այն մարդիկ, որոնց հետ բռի են վարվել, ավելի ուշ սկսել են իրենց նույնպես բռի պահել, հաղորդում է Planet-today-ը:
Դա ապացուցել է, որ բռիությունը մեկ մարդուց փոխանցվում է մնացած բոլորին: Նաեւ գիտնականները նշել են, որ բռիությունն ազդում է հոգեկան վիճակի վրա, ընդ որում երկարա ժամանակով:
Գիտնականները նշել են, որ հիմա էլ ուզում են ուսումնասիրել, թե որքանով է վարակիչ բարությունը:




























