Հուլիսի 18-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 MO 961 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Դ.) բախվել է էլեկտրական սյանը, այնուհետեւ գազատար խողովակին եւ կողաշրջվելով` բախվել պատին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր 21-ամյա Մ. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: