Չինաստանում երեքշաբթի Finnair ավիաընկերության օդանավը մեկօրյա կարանտինի է ենթարկվել, քանի որ մտածել են, որ օդանավի սրահում մուկ կա:  Ինչպես հաղորդում է  Yle uutiset պարբերականը՝ բիզնես-դասի ուղևորներից մեկն օդանավի անձնակազմին հաղորդել է, որ սրահում մուկ է տեսել, հաղորդում է  Gazeta-ն:

Անձնակազմն, իր հերթին, այդ մասին հաղորդել է Չինաստանի իշխանություններին: Որոշվել է տեղեկությունը ճշտել՝ առանց պարզելու դա ճշմարտություն է, թե կատակ:

Finnair-ը կարանտինի սահմանում չի նախատեսել: Ըստ միջազգային օրենքների նման դեպքերում կարանտին չի պահանջվում, նման պրակտիկա գոյություն ունի միայն Չինաստանում:

Ըստ վերջին տվյալների՝ օդանավում մկան հետքեր չեն հայտնաբերվել: