Կովկասի մուսուլմանների վարչությունն անբարոյական վարքի համար պարսավել է ադրբեջանցի հոգեւորական Ասքեր Բաբաեւին: Պարզվել է, որ նա մզկիթում անչափահասի հետ ինտիմ կապի մեջ է մտել, որի տեսահոլովակը տարածվել է Facebook սոցիալական ցանցում: Բաբաեւը հավակնում էր այդ մզկիթի կրոնական համայնքի ղեկավարի պաշտոնին, սակայն Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքների Պետկոմիտեն անընդունելի է համարել նրա թեկնածությունը:
Կովկասի մուսուլմանների վարչությունը Բաբաեւի անբարոյական գործողությունները մզկիթում մեղք է համարել եւ հայտարարել է, որ փաստի հաստատման դեպքում, իրավապահ մարմինները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն:



























