Հուլիսի 19-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ պահածոների գործարանի մոտ, վթար է եղել։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 35MN555 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել Շահումյան գյուղի Գ.Սարգսյան փողոցի թիվ 18-րդ տան դիմացի հողատարածքում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ 1982թ. ծնված Է. Կ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:





























