Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհնար է դուրս գրել Հունաստանի պարտքը: Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Դա անհնար է արժութային միությունում»,-ասել է Մերկելը, հաղորդում է Gazeta-ն:
Միաժամանակ նա նշել է, որ երկրները կարող են քննարկել վարկի տրամադրման պայմանները թեթեւացնելու հարցը: Մասնավորապես, կարող են երկարաձգվել մարման ժամկետները եւ նվազեցվել տոկոսադրույքը:
Ավելի վաղ միասնական եվրոպական արժույթի հացերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է առաջիկա երկու շաբաթներին պայմանավորվել Հունաստանի հետ՝ ֆինանսական նոր օգնության ծրագրի շուրջ:




























