Նավթի համաշխարհային գները այսօր՝ հուլիսի 20-ին, շարունակում են նվազել: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,16 տոկոսով՝ հասնելով 57,01 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,33 տոկոսով՝ հասնելով 50,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Նավթի գների նվազումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արտահանման նվազման մասին տվյալների հրապարակման ֆոնին, չնայած նավթի արդյունահանումն այդ երկրում ռեկորդային մակարդակի է հասել:




























