Ոսկին այսօր՝ հուլիսի 20-ին նվազել է եւ վերջին 5 տարվա մեջ իր նվազագույնին հասել:

«Բլումբերգի» տվյալներով, այսօր ոսկու ունցիայի գինը նվազել է հասնելով հազար դոլարի եւ 80 ցենտի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ոսկու գների անկումը տեղի է ունենում դոլարի թանկացման, չինական արժեթղթերի գների նվազման եւ ԱՄՆ-ում տոկոսադրույքների նվազման սպասումների ֆոնին:

Վերջին անգամ ոսկու գներն այսքան ցածր են եղել 2010 թվականին: