Բրիտանական ֆինանսական Barclays ընկերությունը երկու տարվա ընթացքում կկրճատի 30 հազար աշխատակցի, գրում է  The Times-ը:

Կրճատումը տեղի կունենա մինչեւ 2017թ-ը ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակում, հաղորդում է Gazeta-ն:

Աշխատակիցների թիվը կհասնի 100 հազարի: Բանկում համարում են, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի շուկայում կրկնակի բարձրացնել բաժնետոմսերի արժեքը:

Նշվում է, որ հուլիսին հայտարարվել է գործադիր տնօրեն Էնթոնի Ջենքինսի հրաժարականի մասին: