Ֆրանսիայում մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված Լազուրյան ափը ժամանակավորապես փակելու իշխանությունների որոշման հետ, որպեսզի այնտեղ կարողանա հանգստանալ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլազիզ ալ-Սաուդը:
Վալլորիս քաղաքի իշխանությունները հաստատել են, որ լողափի մի մասը առանձնացվել է պատնեշով, որպեսզի ապահովվի թագավորի եւ շուրջ 400 հոգուց բաղկացած նրա շրջապատի անվտանգությունը:
Սաուդյան Aրաբիայի թագավորի այցի ժամանակ լողափը փակ կլինի մնացած բոլորի համար:
Դա առաջացրել է ամեն օր լողափ այցելող մարդկանց վրդովմունքը, քանի որ որոշումն ընդունվել է առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, հաղորդում է BBC-ին





























