Հունաստանում երեքշաբաթյա դադարից հետո, որն ստացել էր «բանկային արձակուրդներ» անվանումը, բոլոր բանկերի  բաժինները բացվել են:

Կապիտալների տեղաշարժի վերահսկողությունը շարունակվում է, այդ պատճառով մեկ օրվա ընթացքում բանկոմատներից կամ բանկային դրամարկղերից մեկ մարդը նախկինի նման կարող է կանխիկացնել 60 եվրոյից ոչ ավելի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Այնուամանայնիվ, ինչպես պարզաբանել է Հունաստանի ազգային բանկի եւ Հունական բանկային միության նախագահ Լուկա Կացելին՝ հուլիսի 20-24-ին ներդրողների համար պարտադիր չէ կանխիկացնել 60 եվրո:  Դրա փոխարեն նրանք ուրբաթ կարող են կանխիկացնել միանգամից 300 եվրո 5 օրվա փոխարեն: