Հուլիսի 18-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 40-ամյա Գագիկ Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օպերատիվ տվյալներն իրացնելիս ժամը 15.00-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 45-ամյա Գագիկ Ա.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Վաղարշապատի Չարենցի թաղամասի վերջնամասում գտնվող դաշտերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Հ.-ի որովայնին եւ ոտքին` պատճառելով  վնասվածքները:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն: