Այսօր՝ հուլիսի 20-ը Հունաստանի համար Եվրոպական կենտրոնական բանկին ունեցած պարտքերի մարման հերթական վերջնաժամկետն է, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 4,2 մլրդ եվրո:

Հունաստանի իշխանությունները, որոնք հանգստյան օրերին 7 մլրդ եվրոյի բրիջ-վարկ են ստացել, մտադիր են այն ծախսել ԵԿԲ-ին եւ ԱՄՀ-ին ունեցած պարտքերը մարելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրները:

ԱՄՀ-ի առջեւ Հունաստանի ունեցած պարտքերի ծավալը, հաշվի առնելով նաեւ հետաձգման տոկոսադրույքները, կազմում է 1,05 մլրդ եվրո: Հունաստանը պետք է այդ տրանշը փոխանցած լիներ դեռեւս հունիսի 30-ին, բայց այդ երկրի իշխանությունները դա չէին արել: