Ջոն Քեննեդիի միջազգային օդանավակայանը Նյու-Յորքում 48 մլն դոլարով  էլիտար «տերմինալ-տապան» է կառուցում: Այդ մասին հաղորդում է   New York Daily News-ը:

Նոր համալիրը ստացել է The ARK անվանումը Նոյան տապանի պատվին: Այն պետք է բացվի 2016թ-ին: Նշվում է, որ սա նմանատիպ առաջին տերմինալն է աշխարհում:

Պլանավորվում է, որ The ARK-ն ամեն տարի ընդունելու է ավելի քան 70 հազար կենդանիներ: Կովերին ու ձիերին առանձին տաղավար է առաջարկվելու, որը հագեցած է լինելու ցնցուղով եւ կլիմայի կառավարման համակարգով, իսկ շները կարող են հանգստանալ հեռուստացույցով համարներում եւ մերսում ստանալ: Մերսում է նախատեսված նաեւ պինգվինների համար: Բոլոր կենդանիները մշտական մուտք կունենան շուրջօրյա հիվանդանոց՝ հաղորդում է  Gazeta-ն:

The ARK -ի խնդիրն այն է, որ հաճախորդների այցը տերմինալ այնքան հաճելի լինի, որքանով դա հնարավոր է, ասվում է գրառման մեջ:

Համակիրն ընդունելու թե այն կենդանիներին, ովքեր պետք է կարանտին անցնեն, թե նրանց, ովքեր ճանապարհորդում են բեռների բաժնում: