Ռուս սերիալային դերասան Անդրեյ Գայդուլյանը դիմել է օնկոլոգների օգնությանը, հաղորդում է LifeNews-ը: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ բժիշկները նրան նախապատրաստում են շտապ վիրահատության:

Հաղորդվում է, որ Գայդուլյանը դժվարություն է ունեցել շնչառության եւ խոսելու հետ ու ստիպված է եղել հետաձգել մի շարք պլանավորված միջոցառումներ:  Բժիշկները դեռ դժվարանում են ասել, թե որքանով է բարդացած 31-ամյա դերասանի հիվանդությունը: Դերասանի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Հիմա Անդրեյ Գայդուլյանը գտնվում է օնկոլոգիական կենտրոնի ախտորոշման բաժնում: