Նավթի համաշխարհային գները շարունակում են բացասական դինամիկա ցուցադրել՝ Սաուդյան Արավիայից նավթի արդյունահանման եւ արտահանման, ինչպես նաեւ ԱՄՆ հորատման աշխատանքների վիճակագրության վերաբերյալ տվյալների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,81 տոկոսով՝ հասնելով 56,64 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,33 տոկոսով՝ հասնելով 50,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նախորդ շաբաթ երկու տեսակի նավթի գներն էլ նվազել էին մոտ 3 տոկոսով: Ամսվա սկզբից Brent տեսակի նավթն էժանացել է ավելի քան 10 տոկոսով, իսկ WTI տեսակի նավթի գինը՝ 14 տոկոսով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան մայիսին նվազագույնի է հասցրել (դեկտեմբերից ի վեր) նավթի արտահանումը՝ օրական 6,935 մլն բարել, մինչդեռ ապրիլին եղել է 7,737 մլն բարել: Միաժամանակ երկրում նավթի արդյունահանումն աճել է ռեկորդային օրական 10,333 մլն բարելի: