Հուլիսի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երեւան-Եղվարդ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Մարչ», «Մերսեդես» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես»-ը  այրվել է: «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  

Կատարվում է քննություն: