Կոպենհագենում բացվել է Սատնա-Կլաուսի ամենամյա համաշխարհային կոնգերսը, հաղորդում է Reuters-ը: Ֆորումը հավաքել է 125 մասնակիցների 15 երկրներից: Նշվում է, որ հյուրերի շնորհիվ Դանիան լցվել է «Ամանորի ոգով»:
World Santa Claus Congress-ը սկսել է իր աշխատանքը երկուշաբթի: Երեքօրյա ֆորումի ծրագիրն իր մեջ ներառում է տարաբնույթ ակցիաներ, այդ թվում քայլերթեր եւ շոուներ: Բացի այդ Սանտա-Կլաուսները կքննարկեն իրենց պրոֆեսիոնալ թեմաները, հաղորդում է Gazeta-ն:
«Կարծում եմ, որ այդ տարի մենք պետք է խոսենք այն մասին, որ Սանտան ավելի քիչ թխվածքաբլիթներ ունենա», – գործակալությանն ասել է Վաշինգտոնից Սանտա-Դուգլասը:
«Բուխարիները ավելի փոքր են դարձել, եւ 15-20 թխածքաբլիթները մի փոքր շատ են: Երեւի 12-ը հերիք է», –նշել է նա:
Ֆորումի մասնակիցները կքննարկեն նաեւ, թե ինչ նվերներ է պետք հանձնել առաջիկա Ամանորին:





























