ԵՏՄ-ում մատչելի լիզինգը կօգնի Հայաստանի տնտեսությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Մալցեւը:

Երկարատեւ լիզինգը՝ մինչեւ 15 տարով, կառաջարկվի Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ մատչելի պայմաններով: «Այն կմատուցվի նաեւ ԵՏՄ երկրներում վերամշակման համար հումքի մատակարարումների համար: Դա կօգնի նաեւ ՀՀ արդյունաբերությանը»,-հավելել է Մալցեւը:
Մյուս կողմից ԵՏՄ երկրներում զարգացման նախագծերի համար նախատեսված գումարները նպատակային բնույթ կկրեն: «Մենք նպատակ ենք դրել տնտեսել զարգացման ծրագրերի միջոցները՝ բաշխելով դրանք ազգային «բնակարաններով»: Մյուս կողմից, կհայտնվեն ընդհանուր փողեր տնտեսական ծրագրերի համար, որոնք առանձին վերցրած մի երկիրը չէր կարող հավաքել»,-ամփոփել է նա: