Հայաստանը կարող է հացի թանկացման դեմ մեխանիզմներ կիրառել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ էկենոմիկայի նախարարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության եւ գյուղատնտեսական համալիրի հարցերով նախարար Սերգեյ Սիդորսկին։

Նրա խոսքով, ժամանակին նման բան արել է Բելառուսը իր վարչապետության օրոք՝ 2003 – 2010թթ..։

Պինդ հացահատկի մի մասը Բելառուսը ներմուծում է Ղազախստանից՝ Ռուսաստանի տարածքովԼ Հաշվի առնելով ցորենի կարեւոր սոցիալական բնույթը՝ Մինսկը պայմանավորվել է այդ երկրների հետ՝ ցորենի արտոնյալ բեռնափոխադրման հարցում։ «Դա արվել է ոչ թե Մաքսային կամ Եվրասիական միությունների շրջանակներում, այլ առանձին պայմանագրերով։ Հայաստանը կարող է նույն բանն անել։ Իսկ ներքին երկաթուղային դրույքաչափերը դուք էլ կարող եք իջեցնել»,- ասել է Սիդորսկին։