Ուկրաինայի իշխանություններն Արժույթի միջազգային հիմնադրամից սպասում են հերթական դրամական փոխանցումը՝ 1,7 մլրդ դոլարի սահմաններում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է  Reuters-ը:

Համաձայն Ուկրաինայի եւ ԱՄՀ-ի պայմանավորվածության` գումարի փոխանցման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է, սակայն այդ միջոցների ստացման համար Ուկրաինան պետք է ընդունի բարեփոխումների փաթեթը, որն իր մեջ ներառելու է մի շարք լուրջ փոփոխություններ բանկային համակարգի աշխատանքներում, ինչպես նաեւ տնտեսական ոլորտում, հաղորդում է Gazeta-ն:

Ուկրաինային ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կազմում է 17,5 մլրդ դոլար, սակայն ներկա դրությամբ երկիրը չի ստացել անգամ 5 մլրդ դոլար: